«Ես իրականում տեսնում եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկար։ Դա կարող է շատ հանկարծակի պատահել»,- Կովկասի ինստիտուտին տրված հարցազրույցում ասում է Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի սոցիալական հետազոտությունների և հանրային քաղաքականության ամբիոնի դոցենտ Գեորգի Դերլուգյանը։

Փարձագետն առաջարկում է առաջին հերթին հաշվի առնել Հարավային Կովկասի շուրջ ստեղծված միջազգային իրադրությունը, որտեղ նա տեսնում է իր խոսքերով «մեծ անհայտներ»։ Ըստ Դերլուգյանի՝ բոլոր երեք տարածաշրջանայինգերտերությունները՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, որոնք շրջապատում են Հարավային Կովկասը, ներկայում, մեղմ ասած, մեծ մարտահրավերների են առնչվում։ Սա էապես ավելացնում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձևավորված անկանխատեսելիությունը:

«Իրանը պայքարում է գոյատևման համար։ Այն հարցը, որը սովորաբար տրվում է Արևելքում այս Իսլամական պետության մասին, առաջացնում է դիխոտոմիա․ արդյո՞ք այն շարժվում է դեպի առավել ավտորիտար, թե՞ առավել ժողովրդավարական ռեժիմ։ Ես կարծում եմ, որ սա սխալ դիխոտոմիա է՝ ինչպես դիխոտոմիաների մեծամասնությունը»,- ասում է Դերլուգյանը՝ հավելելով, որ Իսլամական պետության իրական երկընտրանքն է՝դուրս գալը պատերազմական այն կաղապարից, որում այնգոյատևել է ստեղծումից ի վեր, կամ էլ երկրի պառակտումը։ Այս առումով, նա համեմատում է երկիրը Խորհրդային միության հետ։ «Հարցն այնքան նրանում չէր, արդյո՞ք Խորհրդային միությունը դառնալու էր ժողովրդավարական, թե՞ ավտորիտար։ Հարցը նրանում էր, արդյո՞ք Խորհրդային միությունն առհասարակ գոյատևելու էր, թե՞ ոչ»,- բացատրում է նա, հավելելով, որ «Իսլամական պետությունն այսօր գոյություն ունի, որովհետև ի սկզբանե ձևավորվեց Սադամ Հուսսեյնի Իրաքի հարձակման արդյունքում, վերապրեց մեծ պատերազմ, ինչպես ԽորհրդայինՄիությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը»։

Փորձագետը եզրակացնում է, որ Իսլամական պետությունը ավելի շատ պարտիզանական պետություն է, քան հանրապետություն, և ձևավորվել է Իրան-Իրաքյան պատերազմի արդյունքում։ Իր խոսքով, քաղաքական և հասարակական կառույցների մեծամասնությունը, ինչպես նաև երկրի ինքնությունը ձևավորվել են գլխավորապես այդ ընթացքում։ Հետևաբար, հարցն այն է,արդյո՞ք իրանական աշխարհաքաղաքական հավակնությունների ներկայիս տարածումը Մերձավոր Արևելքում, այն վակուումում, որը ստեղծվել է Միացյալ Նահանգների ձախողմամբ Իրաքում և այժմ Սիրիայում, կենսունակ չի թվում երկարաժամկետ հեռանկարում։ «Այսպիսով, Իրանը փորձում է հրաժարվել հեղափոխության տարածման իր երազանքից, որը հսկայական հակազդեցություն էր առաջացնում Պարսից ծովածոցի երկրների, Միացյալ նահանգներ և Իսրայելի կողմից։ Փաստորեն, մենք՝ Հարավային Կովկասը, գտնվում ենք այս հսկայական հակամարտության շրջագծում։ Բայց մենք չպետք է նաև մոռանանք, որ այս իրողությունն է կանխորոշելու տարածաշրջանային զարգացումները մոտակա տարիներին»,- ընդգծեց Դերլուգյանը։

Մյուս կողմից, իհարկե, կա Ռուսաստանը, որը նույնպես հակասության մեջ է կապիտալիստական աշխարհակարգի ողջ հիմքի հետ։ «Ռուսաստանն այժմ կապիտալիստական է, այն այլևս սոցիալիստական Խորհրդային միությունը չէ։ Բայց այն նաևօլիգարխիկ և ռազմականացված երկիր է, որը փորձում է բարելավել իր դիրքերը համաշխարհային համակարգում, վերադարձնել Խորհրդային միության փլուզման արդյունքում իր կորցրած դիրքերի գոնե մի մասը՝ բանեցնելով համարձակ արտաքին քաղաքականություն, ինչպես ես կոչում եմ այն։ Առայժմ այդ քաղաքականությունն արդարացրել է իրեն Սիրիայում, բայց, մեծապես իրանական հավակնությունների պես, այն չի կարողկենսունակ լինել երկարաժամկետ հեռանկարում»,- կարծում է Դերլուգյանը՝ մատնանշելով ուկրաինական հակամարտությունը, որպես Ռուսաստանի վրա հոգեբանական և ֆինանսական հսկայական ճնշում գործադրող գործոն, որն ուղեկցվում էտնտեսական համապատասխան հետևանքներով։

Հաջորդը Թուրքիան է։ Դերլուգյանը համարում է, որ 21-րդ դարի Թուրքիայի մոդելը գրեթե կործանվել է։ «Նախ, Թայիփ Էրդողանիբարեփոխումները, և հետագայում հատկապես 2016թ․ հեղաշրջման փարձին հաջորդող ժամանակաշրջանը։ Կործանվեց ոչ միայն Քեմալիզմը, բայց և ամբողջ էլիտան, որն ասոցացվում էր թուրքական հանրապետության՝ աշխարհիկ և խիստ ոչիրավահավասար մոդելի հետ։» Դերլուգյանը հիշեցրեց, որ այդ մոդելի հենասյունը բանակն էր՝ ամենամեծ բանակներից մեկը, որը Թուրքիայի Հանրապետության գոյության ընթացքում շրջահայացորեն երբևէ չի օգտագործվել, բացառությամբհանրապետության ձևավորման ամենասկզբնական շրջանումայսպես կոչված անկախության համար թուրքական պատերազմի, և հետագայում Կորեական պատերազմում Թուրքիայի մասնակցության մի փոքր դրվագի։ «Թուրքիան սկսում է մասնակցել տարածաշրջանային հակամարտություններին, ես նկատի ունեմ գլխավորապես Սիրիան և, իհարկե, քրդական անհազանդության հսկայական մարտահրավերը, որը չի վերանում։ Միաժամանակ, Թուրքիայում տեղի ունեցած բոլոր քաղաքական զարգացումներից հետո, հարցը, մեղմ ասած, միայն թուրքական բանակի հավատարմությունը չէ, այսինքն որքանով են հավատարիմ մնացած սպաները Էրդողանի ռեժիմին, այլ այն, թե որքանով ենք նրանք պրոֆեսիոնալ»,- ասում է նա, հավելելով, որ «այն մարդիկ, ովքեր ծանոթ են խորհրդային պատմությանն, այն մեծապես համեմատում են 1937թ․ բռնաճնշումներիհետ, որոնք Ստալինը սկսեց իր սեփական զինվորականության դեմ։ Այո, դրանք հավանաբար նրան են եթե ոչ ուղղակի ոչնչացման առումով, ապա առնվազն էլիտայի փոփոխության առումով։»

Ինչպես Դեռլուգյանն է վերլուծում, կան երեք անհայտներ՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Բայց կա ևս մեկ անհայտ՝ Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը 2018թ․ հեղափոխությունից հետո համեմատաբար հասկանալի է։ «Երբ նայում եմ Ադրբեջանին, կարծես տեսնում եմ 1960-ականների Իրանը։ Դա Շահի Իրանն է՝ նավթային պետություն տոհմական իշխանական էլիտայով, հարուստների և աղքատների միջև հսկայականանդունդով, արդիականացման՝ չափազանց հավակնոտ ևցուցադրական ձգտումներով։ Եվ եթե այս ամենը պետք է պայթի, ես կասկածում եմ, որ դա կլինի ցանկացած տեսակի լիբերալ կամժողովրդավարական հեղափոխություն»,- ասում է նա։ Հետևաբար, դրան ընթացք կտան կամ իսլամիստները, կամ այն առհասարակ որևէ հստակ ուղղվածություն չի ունենա։ Եվ այստեղ ամենահետաքրքիր պահն է գալիս։ Պրն․ Դերլուգյանը պնդում է, որ այս հավանական և հանկարծակի պետական փլուզման մեջ կարելի է տեսնել Ղարաբաղի հակամատության կարգավորման հեռանկար։ «Դա կարող է շատ հանկարծակի լինել։ 30 տարի շարունակ գլխավորապես բռնի և ռազմական միջոցներով հայկական մարտահրավերը հաղթահարելու փորձերից հետո Իլհամ Ալիևը կարող է հանկարծակի փոխել խաղի ընթացքն ու դառնալ խաղաղարար։ Դա կարող է իր օգտին լինել, իսկ մեզ մնում է հետևել այնտեղ կատարվող իրադարձություններին։»

Հարցազրույցն անցկացրել է Գոհար Մարտիրոսյանը

Գրառումը պատրաստվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Հեղինակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.