ԴԵՐԼՈՒԳՅԱՆ. ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ՓՈԽԵԼ ԽԱՂԻ ՈՃՆ ՈՒ ԴԱՌՆԱԼ ԽԱՂԱՂԱՐԱՐ

«Ես իրականում տեսնում եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկար։ Դա կարող է շատ հանկարծակի պատահել»,- Կովկասի ինստիտուտին տրված հարցազրույցում ասում է Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի սոցիալական հետազոտությունների և հանրային քաղաքականության ամբիոնի դոցենտ Գեորգի Դերլուգյանը։ Փարձագետն առաջարկում է առաջին հերթին հաշվի առնել Հարավային Կովկասի շուրջ ստեղծված միջազգային իրադրությունը, որտեղ նա տեսնում է իր խոսքերով «մեծ անհայտներ»։ […]

ԵՎ ԵՎՍ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԶՏԵՐ ԱՂԱՉԵՍՑՈՒՔ…

«Ձեր ուխտը ընդունելի լինի»… Հայր Մեսրոպի բարեմաղթանքով ուղևորվեցինք դեպի Ամարաս: Արևային օրը մերթ ցրում էր մռայլ մտքերը, մերթ իրենով անում` մոռացնել տալով, որ նախկինում այս ճանապարհը առանձնակի թեթևությամբ էինք կտրում-անցնում, իսկ հիմա այդ թեթևությունը չկար, մանավանդ որ, հեռվից հեռու Շուշիին ու Ղազանչեցոցին նայելը դեռ կսկծեցնում է: Առջևում Մսմնան էր, Սարուշենը, Կարմիր շուկան, Տնջրին, Թաղավարդը… Ու […]

ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՏԱՐՍԻՍԸ

2019 թ. դեկտեմբերից 2020 փետրվար Արցախում անցկացվել է Կատարսիս անգլերեն լեզվի, գրականության և մշակույթի ուսուցման ծրագիրը: Դրան մասնակցել է Ստեփանակերտից և հարակից շրջաններից ավելի քան 75 ուսանող և դպրոցական: Կովկասի ինստիտուտի աջակցությամբ իրականացված ծրագիրը գործել է երկու ուղղությամբ: Առաջինը՝ անգլերենի դասընթաց սկսնակների համար՝ ուղղված հաղորդակցական անգլերենի հմտությունների և մշակութային իրազեկության զարգացմանը, ինտերակտիվ մեթոդների ու խաղերի կիրառությամբ: Երկրորդի […]

ԿԱՐՃ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2019թ․-ի դեկտեմբերից 2020թ.-ի հունվար մենք աղջիկներով` Թարգմանչական գործ բաժնի 3 – րդ կուրսի ուսանողուհիներս, Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում անցկացրեցինք “Creative group” անգլերենի դասընթացներ: Դրանց նպատակն էր ոչ ստանդարտ ձևաչափերով երեխաներին սովորեցնել անգլերեն լեզվի քերականագիտական, բառագիտական և հնչյունաբանական հմտությունները, ինչպես նաև բարձրացնել մասնակիցների հետաքրքրվածությունը և խորացնել նրանց սերը լեզվի նկատմամբ։ Ծրագիրն անցկացվեց Կովկասի ինստիտուտի ֆինանսական […]

«ՇՈՒՆՉ»-Ն` ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ

Ես Գուրգենն եմ` արցախցի օպերային երգիչ։ Մանկուց զբաղվել եմ երաժշտությամբ, սակայն դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը։ Առաջին իսկ կուրսից գիտակցել եմ, որ համալսարանն ավարտելուց հետո մեկնելու եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` երազանքս իրականություն դարձնելու։ Ինչպես ասել է ֆրանսիացի կոմպոզիտոր Շառլ Գունոն, «Արվեստը դա սիրտ է, որը ընդունակ է մտածել», […]

ԳԻԱ. ԿՅԱՆՔԸ ՌԻԹՄԻ ՄԵՋ

Իննան, ով սոցցանցերում իրեն անվանում է ԳԻԱ, օգտագործելով անվան առաջին տառերը, ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Փոքր տարիքում այնքան աշխույժ երեխա էր, որ մայրիկը, ցանկանալով նրան մի բանով զբաղեցնել, պարի սակավաթիվ խմբակներից մեկը տարավ։ Փոքրիկ Իննան մեկընդմիշտ սիրեց պարը և այդ ասպարեզում լավագույններից մեկը դարձավ։ Երբ ավարտեց արվեստի դպրոցը, Արցախի պարի պետական համույթում աշխատելու առաջարկ ստացավ։ […]

ԿՈՇԿԱԿԱՐԸ

Ամեն առավոտ աշխատանքի գնալիս Ալ․ Մանուկյան փողոցում հանդիպում եմ մի մարդու, ով էլեկտրական սայլակով, պիկ ժամերին մեքենաներից առաջ անցնելով, հատում է ճանապարհը, ուղղվում դեպի կոշկակարի իր փոքրիկ արհեստանոցը, ինչպես ժողովուրդը կասեր՝ բուդկան։ Այդ մարդը 63-ամյա Էդիկ Աբրահամյանն է, ով Արցախյան պատերազմի ժամանակ Մատաղիսի շրջանում ողնաշարի վիրավորում է ստացել և արդեն 27 տարի է գամված է […]

ԱԼԻՍԱՆ ՄՈՒԼՏԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՄ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՓՈՔՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Սրանից ութ տարի առաջ տեղափոխվեցի նոր թաղամաս։ Սկզբից ծանոթացա տեղի երեխաների հետ, որոնք ազատորեն տիրում էին Ստեփանակերտի կենտրոնից հեռու գտնվող այս թաղերում։ Մենք միասին Զատիկ նշեցինք և այդ օրվանից էլ ընկերացանք։ Այսօր արդեն տեսնում եմ նրանց որպես ավագ դասարանների աշակերտներ, քոլեջների սաներ։ Նրանք երիտասարդ, նոր սերունդ են և պետք է ավելի դիմացկուն լինեն ժամանակի բազմաթիվ […]

ԸՆԿԱԼՎՈՒ՞Մ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԿԱՆԱՅՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արցախում քաղաքականություն մուտք գործելու ճանապարհը երիտասարդ կանանց համար դյուրին չես անվանի։ Երբեմն խոչընդոտները հիշեցնում են հեքիաթների հայտնի վիշապին, որի ամեն կտրած գլխի տեղ երկու նորն է աճում։ Եվ այստեղ դժվարությունները պայմանավորված չեն ոչ կրթությամբ, ոչ մասնագիտական պատրաստվածությամբ, ոչ էլ, առավել ևս, ցանկությամբ. դրանք հիմնականում գտնվում են ընկալումների տիրույթում։ Աշխատանքի բերումով շատ եմ հանդիպում դեպքերի, երբ […]

ԻՐԻՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԻՔԻԱԿՈՒՄԲԸ ԴԱՐՁԱՎ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՎԱՌ ԳԼՈՒԽՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Ստեփանակերտի Վիքիակումբի գաղափարը ծագեց 2015 թվականին, երբ Վիքիմեդիա Հայաստան ԳԿ ՀԿ որոշեց վիքիակումբներ ունենալ նաև Արցախում: Այդ ժամանակ ես ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող էի, ավարտում էի մագիստրոսական ծրագիրս և միաժամանակ հոդվածներ խմբագրում հայերեն Վիքիպեդիայում: Վիքիմեդիա Հայաստան ԳԿ ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանն, իմանալով իմ մասին, առաջարկեց ակումբ բացել Արցախում` Ստեփանակերտում, և լինել դրա համակարգողը: Առհասարակ […]

ԵՍ ԱՆԻՆ ԵՄ՝ ԵՐԱԶԿՈՏ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ

Երբ մարդը հաճախ փոխում է աշխատանքը, մի մասնագիտությունից անցնում մյուսին, ասում են. նա իրեն չի գտնում այս կյանքում։ Երևի, ես էլ կարող էի նման կերպ մտածել իմ մասին, կամ, միգուցե, ներկայացնել ինձ նման բնութագրմամբ, եթե նման հարց ուղղեին 6 տարի առաջ։ Սովորելով ԱՐՊՀ տնտեսաիրավաբանական բաժնում` միաժամանակ աշխատում էի հյուրանոցում` որպես ադմինիստրատոր: Այդ ժամանակ տղաս դեռ […]

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.